Ժողովրդական հավատալիքներին լուրջ կամ անլուրջ վերաբերվելն անձի ընտրությունն է։ Greatpicture.ru կայքը գրում է, որ փաստ է՝ գոյություն ունեն մի շարք խորհուրդներ, թե ինչ չի կարելի անել դեկտեմբերի 31-ին։
Նոր տարին չի կարելի դիմավորել պարտքերով կամ դատարկ գրպաններով։
Չի կարելի տանջվել Նոր տարվան նախորդող ժամերին և դրա գալուց անմիջապես հետո (մաքրել, լվանալ և այլն)։
Չի կարելի աղբը թափել Ամանորի գիշերը։
Չի կարելի Նոր տարին դիմավորել թափթփված բնակարանում։
Նոր տարում չի կարելի կոճակներ կարել։
Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին չի կարելի վերանորոգել կոշիկը կամ նոր կոշիկ գնել։
Նոր տարուց առաջ չի կարելի դեն նետել հին հագուստը կամ կոշիկները:
Չի կարելի վիճել և բղավել ամանորյա գիշերը։
Չի կարելի Նոր տարին միայնակ դիմավորել։
Չի կարելի դատարկ թողնել ամանորյա սեղանը։
Չի կարելի սեղանի շուրջ հավաքվել միայն կանանցով։
Չի կարելի սպասք կոտրել։
Չի կարելի որևէ բան կոտրել։
Չի կարելի հագուստի վրա քորոց ամրացնել։
Չի կարելի մազերը և եղունգները կտրել ամանորյա գիշերը։
Չի կարելի գլուխը լվանալ Ամանորի գիշերը։
Չի կարելի Նոր տարին դիմավորել հին հագուստով։
Չի կարելի սև հագուստ կրել։
Չի կարելի գիրք նվիրել։
Չի կարելի հայհոյել։
Չի կարելի որևէ մեկին պատմել պահած երազանքի մասին։
Չի կարելի Նոր տարվա գալուց անմիջապես հետո դեն նետել տոնածառը։
Չի կարելի չհամբուրել մտերիմներին։
Չի կարելի նվերներ չմատուցել։
Չի կարելի տխրել և արտասվել։
Չի կարելի չդիմավորել Նոր տարին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը