Բաղադրիչներ
- Տոստի հաց – 2 հատ
- Պանիր – 2 կտոր
- Խոզապուխտ – 2 կտոր
- Մանանեխ – 1 թ/գ
- Մայոնեզ – 1 թ/գ
- Ձու – 1 հատ
- Կաթ – 50 մլ
Պատրաստման եղանակը
- Հացի կտորներից մեկի վրա մայոնեզ տարածել, մյունի վրա՝ մանանեխ:
- Յուրաքանչյուրի վրա դնել պանրի և խոզապուխտի մեկական շերտ, հացի կտորները միացնել:
- Ձուն հարել կաթի հետ:
- Հացը թաթախել ձվային զանգվածի մեջ:
- Տապակել՝ մինչև ոսկեգունելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը