
Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Աննան ընտանեկան հանգստի է մեկնել Մալդիվյան կղիզներ եւ նշել է, որ կղզում հեծանիվ վարելն իր ամենասիրելի զբաղմունքներից մեկն է։ Երիտասարդ մայրիկը սպիտակ կոմբինեզոն է կրում, որը համադրել է լայնեզր գլխարկի ու հետաքրքիր պայուսակի հետ։ Կերպարն ամբողջական է դարձրել արեւային ակնոցը։ «Այս կախարդական կղզում հեծանիվ վարելն իմ սիրելի զբաղմունքներից է»,- մեկնաբանություններում գրել է նա։