Արքան և թագուհին. Վենետիկում Մոնիկա Բելուչին թափանցիկ կորսետով ներկայացել է Ֆիլիպ Կիրկորովի հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արքան և թագուհին. Վենետիկում Մոնիկա Բելուչին թափանցիկ կորսետով ներկայացել է Ֆիլիպ Կիրկորովի հետ

Dolce & Gabbana պատվավոր հյուրերից է եղել Ֆիլիպ Կիրկորովը: Alta Moda նոր հավաքածուն ներկայացրել է իտա;ական բրենդի հեղինակները՝ Վենետիկում: Ներկայացվել են նաև կենցաղային ապրանքներ և ոսկերչական զարդեր:

Աստղային հյուրերը տեսել են 100 ֆանտաստիկ ձեռագործ զգեստներ, ընդմիջումներին ջերմ զրույցի բռնվելով ոլորտի ներկայացուցիչների հետ:

Պարզվում է, որ ամենաակտիվը եղել է Ֆիլիպ Կիրկորովը: Նա հասցրել է շփվել և լուսանկարվել գրեթե բոլոր օտարազգի դերասանների հետ:

Ինստագրամյան էջում ռուսական փոփի արքան՝ Ֆիլիպ Կիրկորովը ներկայացել էր սև կոստյումով: Նա մասնավորապես գրել է.

«Իտալական գլխապտույտ միջոցառում Dolce&Gabbana-ից: Շռնդալից միջոցառման մեղավոր-կազմակերպիչները՝ Դոմենիկո Դոլչեն և Ստեփանո Գաբանան: Նրանք կազմակերպել են անմոռանալի ֆեշն-տուր, Alta Moda-ի աշխարհը, – գրել է Ալլա Պուգաչովայի նախկին ամուսինը:

Երկրպագուներն առանձնահատուկ ուշադրությանն է արժանացել Կիրկորովի նկարը 56-ամյա Մոնիկա Բելուչիի հետ:

Արքան և թագուհին, Մոնիկան չքնաղ է, լավ եք նայվում, Մոնիկան աղջկա տեսք ունի: Գերազանց է:

Նման նշումներ են արել երկրպագուները:

Մինչ այդ Կիրկորովը ներկայացել էր Ջենիֆեր Լոպեսի հետ: