
«Այս պահին սահմանափակումներ Եվրոպական միություն երկրներ գնացող ՀՀ քաղաքացիների համար չեն գործում։ Թռիչքներն իրենց հունով ընթանում են, ոչինչ դեռ չի փոխվել»,- տեղեկացրին քաղավիացիայից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական Միության խորհուրդը Հայաստանին հեռացրել է «անվտանգ երկրների» ցանկից։
Այս երկրներից ուղեւորությունները դեպի ԵՄ ենթակա են ժամանակավոր սահմանափակման:
Նշենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 669-ով և դարձել 247 666: