Իտալական «Måneskin» խմբի անդամները՝ Դամիանո Դավիդը, Վիկտորյա դե Անժելիսը, Թոմաս Ռաջին եւ Իթան Տորկիոն, նկարահանվել են Gucci-ի նոր արշավում։ Նրանք կրել են «Gucci Aria» հավաքածուի հագուստը։ Արշավի հեղինակները լուսանկարիչներ Մերթ Ալասն եւ Մարկուս Պիգոտն են։









