Սնունդը կարող է ազդել միգրենի ծանրության եւ հաճախականության վրա: Նման եզրակացության են եկել Nutritional Neuroscience ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակները:
Նրանք ուսումնասիրել են հիպերտոնիկ հիվանդների համար նախատեսված միջերկրածովյան դիետայի եւ DASH դիետայի ազդեցությունը միգրենի վրա: Հետազոտվել են էպիզոդիկ միգրենի ախտորոշմամբ մեծահասակներ:
Ինչպես պարզվել է, ավելի լուրջ ու հաճախակի նոպաներ եղել են նրանց մոտ, ում սննդակարգը հեռու էր միջերկրածովյան սննդակարգից: Իսկ նրանց մոտ, ովքեր միջերկրածովյան դիետա էին պահում, նոպաները ավելի թեթեւ են եղել: Նմանատիպ եզրակացության են եկել նաեւ DASH դիետայի դեպքում:
Ընդ որում, ուսումնասիրությունը պարզել է, որ սխալ դիետան, ընդհանուր առմամբ, հանգեցնում է միգրենի ավելի ծանր նոպաների: