
Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, ըստ ամենայնի, սկսում է կոսմետիկայի սեփական արտադրանքը թողարկել Միլանում։ Նա հենց այդ քաղաքից է թարմ լուսանկարներ և տեսանյութեր հրապարակում սոցցանցում։
«Ժողովուրդ, ես Իտալիայում եմ` Միլանում։ Եկել եմ իրականացնելու իմ ամենանվիրական երազանքը։ Ո՞վ կկռահի, թե ինչ»,– գրել է նա։