Խաղողը հարուստ է ֆլավոնոիդներով, հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են սիրտ-անոթային համակարգը: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ խաղողը կվերցետին է պարունակում, որն օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը, կանխարգելել վատ խոլեստերինի մակարդակի բարձրացումը: Խաղողը նաև կալիումի աղբյուր է. հանքանյութ, որը դրական ազդեցություն ունի սիրտ-անոթային համակարգի վրա:
Սպիտակ խաղողն ավելի բարձր էներգետիկ արժեք ունի. 100 գրամը պարունակում է 70 կալորիա և 16.1 գրամ շաքար: Խաղողն էներգիա է հաղորդում, քանի որ հեշտ յուրացվող շաքար է պարունակում, ինչպես նաև՝ B, C վիտամիններ, հանքային աղեր, միկրոէլեմենտներ, այդ թվում կալցիում, կալիում, երկաթ, մագնիում: Խաղողը դրական ազդեցություն է ունենում նյարդային և մկանային համակարգերի վրա: Այս միրգը կօգնի նաև խուսափել հիվանդություններից, որոնք կապված են մրսածության հետ:
Խաղողը հաջողությամբ օգտագործվում է հոգնածության և ոտքերում ծանրության զգացման դեպքում: Այն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները՝ դրանով լավացնելով նյութափոխանակությունը, նվազեցնելով հեղուկի կուտակման հավանականությունը:
Խաղողը հարուստ է պոլիֆենոլներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ, թույլ չեն տալիս մաշկի կեղտոտում և ծերացում: Այս միրգը նաև միկրոէլեմենտներ է պարունակում՝ կալիում և կալցիում, որոնք չափազանց կարևոր են մաշկի և մազերի առողջության համար:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am–ը