Թրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանն առաջարկում է նորովի բացահայտել Հայաստանի զբոսաշրջային ներուժը՝ համատեղելով ճանապարհորդությունները կոնկրետ տեղանքի հետ կապված հետաքրքիր փորձառության հետ: «Իմ Հայաստան» նախագծի շրջանակում նա ճանապարհորդում է ՀՀ մարզերով և յուրաքանչյուրում նոր ու զվարճալի բան է բացահայտում իր համար։
«Պատմամշակութային ժառանգության հանրահռչակման հետ մեկտեղ իմ ճամփորդությունների նպատակը նոր հույզեր ու զգացմունքներ ստանալն է, զգացողություններ, որոնք ես երկար կհիշեմ», – ասաց նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում:
Աղջիկը հասցրել է լինել Սյունիքում, Լոռիում և Շիրակում, նախատեսված են նաև ուղևորություններ դեպի Տավուշ, Վայոց Ձոր, Արագածոտն և Արարատ:
«Սիսիանի թանգարանում ընտանիքիս տոհմածառը կազմեցի՝ առաջին անգամ գիտակցելով, որ շատ քիչ բան գիտեմ իմ նախնիների մասին։ Երևան վերադառնալուց հետո սկսեցի հետաքրքրվել, տարբեր նյութեր ուսումնասիրել։ Դա մեծ ազդեցություն թողեց ինձ վրա», – ասաց Լիլիթը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am