Մանդարինը աճում է փոքր մշտադալար ծառի վրա: Հասունանում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այնպես որ անգլալեզու երկրներում պտուղը կոչվում է «Սուրբ Ծննդյան նարինջ»: Համեմատած այլ ցիտրուսների հետ՝ մանդարինն ավելի արտահայտիչ հոտ ունի, և դրա կեղևն ավելի հեշտ է առանձնացնել: Այս ցիտրուսի հայրենիքը համարվում է Չինաստանը:
Չինարենով «զույգ մանդարին» արտահայտությունը գրեթե նույնն է, ինչ «ոսկի» բառը:
Ինչու է մանդարինն օգտակար
Մանդարինը վիտամինների, հակաօքսիդիչների և այլ օգտակար նյութերի հարուստ աղբյուր է: Եվ քանի որ պտուղնը աճում է ծառի վրա, չի պարունակում ծանր մետաղներ և ռադիոնուկլիդներ։
Օգտակար սննդանյութերը 100 գ-ում
• Էներգետիկ արժեք` 53 կկալ
• Ածխաջրեր՝ 13 գ
• Սպիտակուցներ` 0.8 գ
• Ճարպ՝ 0.3 գ
• Ջուր՝ 85 գ
Վիտամինների կազմը (ըստ օրական նորմայի)
• Վիտամին A ՝ 14 %
• Վիտամին C ՝ 44 %
• Վիտամին B1՝ 2 %
Վիտամին B3՝ 2 %
Վիտամին B5՝ 2 %
Վիտամին B6՝ 4 %
Վիտամին B9՝ 4 %
Կալցիում՝ 4 %
Մագնեզիում ` 3 %
Կալիում ՝ 5 %
Մանդարինը բարձրացնում է դիմադրողականությունը
Մանդարինը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որն այնքան անհրաժեշտ է ցուրտ սեզոնին: Այն ակտիվացնում է իմունային բջիջները՝ օգնելով մարմնին պայքարելու վարակների և վիրուսների դեմ։ Վիտամին Cի կոնցենտրացիան կախված է մանդարինի տեսակից և տեղափոխման պայմաններից:
Կարգավորում է աղիքի աշխատանքը
Այն պարունակում է մանրաթելեր՝ և՛ լուծելի, և՛ չլուծվող: Առաջինը ծառայում է որպես պրեբիոտիկ և խթանում է օգտակար բակտերիաների աճին, որոնք բարելավում են մարսողությունը և վերականգնում ստամոքս-աղիքային տրակտի միկրոֆլորան: Երկրորդը` օգնում է աղիքային պերիլստատիկային:
Դրա շնորհիվ այլ սննդանյութերն ավելի լավ են ներծծվում: Մեկ միջին չափի մանդարինը լրացնում է սննդային մանրաթելերի ամենօրյա անհրաժեշտ չափաբաժնի 8 %-ը:
Մանդարինը նվազեցնում է անհանգստությունը
Մանդարինը արդյունավետ է տագնապի, անհանգստության և սթրեսի դեմ պայքարում: Նրա կազմի մեջ եղած B խմբի վիտամինները պաշտպանում են նյարդային համակարգը և հանգստացնում, իսկ վիտամին C-ն կարգավորում է վերերիկամային խցուկների աշխատանքը` նվազեցնելով սթրեսի հորմոնի սինթեզը: Բացի այդ, մանդարինի եթերայուղն օգնում է անքնության և վատ տրամադրության դեպքում:
Օգնում է մրսածության ժամանակ
Մանդարինը մաքրելիս սպիտակ շերտը մի հեռացրեք: Դրանք պարունակում են ֆլավոնոիդ նոբիլետին, որն ունի հակաբորբոքային ազդեցություն: Մրսածության դեպքում նաև խորհուրդ է տրվում թեյ խմել մանդարինի կեղևից. այն օգնում է չոր հազին և ունի խորխաբեր հատկություն։ Ասկորբինաթթուն նաև օգնում է բարձր ջերմության ժամանակ ջրազրկման դեպքում, իսկ մանդարինի յուղը կանխում է բակտերիաների և սնկերի զարգացումը։
Մանդարինը արագացնում է նյութափոխանակությունը
Չնայած այն հանգամանքին, որ մանդարինի մեջ բավականին շատ շաքար կա, այն ունի ցածր կալորիականություն և նպաստում է քաշի կորստին: Նրա կազմի մեջ առկա կալիումը և կալցիումը բարելավում են նյութափոխանակությունը, իսկ մանրաթելերը առաջացնում են հագեցվածության զգացողություն և երկար ժամանակ բավարարում են քաղցը: Եթե ամենօրյա սննդակարգին ավելացնեք 10 գ լուծվող մանրաթելեր, կարող եք ազատվել որովայնի ճարպային կուտակումներից և նվազեցնել ճարպակալման ռիսկը 3,7 %-ով:
Բարելավում է մաշկի վիճակը
A և C վիտամինների բարձր քանակի շնորհիվ այս ցիտրուսը բարելավում է մաշկի վիճակը: Բացի այդ, մանդարինն արագացնում է վերքերի բուժումը և պայքարում վաղաժամ ծերացման նշանների դեմ. կնճիռներ, չորություն, մաշկի առաձգականության նվազում: Ասկորբինաթթուն նաև խթանում է կոլագենի՝ սպիտակուցի, սինթեզը, որն անհրաժեշտ է ոսկորների, ջլերի,
մազերի և եղունգների համար:
Մանդարինը պաշտպանում է երիկամները քարերի առաջացումից Դուք կարող եք ավելի հաճախ ուտել մանդարին, եթե ցանկանում եք նվազեցնել երիկամներում քարերի առաջացման ռիսկը: Ցիտրուսային մրգերով հարուստ դիետան մեծացնում է մեզի մեջ ցիտրատների մակարդակը: Այս նյութերը խանգարում են կալցիումի աղերի բյուրեղացմանը, որոնք վերածվում են պինդ կալցինատների: Իսկ երիկամների քարերի մեծ մասը ձևավորվում է մեզի ցիտրատների ցածր մակարդակի պատճառով:
Նվազեցնում է նորագոյացությունների զարգացման ռիսկը
Ցիտրուսի կազմի ֆլավոնոիդները ոչ միայն հեռացնում են բորբոքումները, այլ պաշտպանում են մարմինը ազատ ռադիկալների դիսբալանսից, ինչը կարող է հանգեցնել հյուսվածքների վնասների և ուռուցքային հիվանդությունների առաջացման: Բացի այդ, այս հակաօքսիդիչները կարող են ճնշել քաղցկեղի բջիջների աճը: Ավելին, օգտակար է մանդարինի ոչ այնքան պտղամիսը, որքան կեղևը, որտեղ կան մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ, ընդ որում՝ ավելի շատ, քան կիտրոնի և թուրինջի կեղևներում:
Մանդարինն ամրացնում է սրտի մկանները
Մանդարինը պարունակում է ալկալոիդ սինվրին, ինչը նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը: Եվ իհարկե պարունակում է նաև կալիում, որը հեռացնում է ավելցուկային ջուրը, կարգավորում է արյան ճնշումը և ամրացնում սրտի մկանները: Ոչ պակաս օգտակար է վիտամին C-ն սրտի համար: Այն դարձնում է անոթների պատերը դիմացկուն և առաձգական:
Բացի այդ, ասկորբինաթթուն օգնում է ավելի լավ կլանելու երկաթը: Նրա պակասի դեպքում սիրտը պետք է աշխատի նորմայից շատ՝ ամբողջ մարմինը թթվածնով ապահովելու համար:
Բարելավում է տեսողությունը
Մանդարինը օգտակար է աչքերի առողջության համար: Վիտամին A-ն լավացնում է տեսողությունը, ամրացնում է եղջերաթաղանթը, օգնում է ավելի լավ տեսնելուն մթության մեջ և պաշտպանում է լորձաթաղանթը: Իսկ վիտամին C-ն պատասխանատու է տեսողական օրգանների արյան մատակարարման համար, նվազեցնում է աչքի ճնշումը և նվազեցնում
կատարակտի զարգացման ռիսկը 33 %-ով: Բայց հիշեք՝ առավելագույն արդյունքի հասնելու համար ավելի լավ է մանդարինն ուտել թարմ: Բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ այն կորցնում է իր կազմից ասկորբինաթթուն։
Մանդարինի վնասակար հատկությունները
Չնայած բոլոր օգտակար հատկություններին՝ մանդարինը հակացուցված է որոշ մարդկանց: Ցիտրուսն արգելվում է սուր նեֆրիտի, հեպատիտի և խոլեցիստիտի դեպքում: Նաև վնասակար է նրանց համար, ովքեր տառապում են ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցից:
Բժիշկները խորհուրդ չեն տալիս շատ մանդարին ուտել էնտերիտի, կոլիտի, գաստրիտի և բարձր թթվայնության դեպքում։ Փաստն այն է, որ մանդարինի մեջ պարունակվող թթուները գրգռում են լորձաթաղանթը և ստամոքսը: Նույն պատճառով՝ մանդարինը չպետք է ուտել դատարկ ստամոքսին: Բացի այդ, ինչպես մյուս ցիտրուսները, մանդարինը նույնպես ուժեղ ալերգեն է: Այն կարող է առաջացնել ցան, բերանի այտուցվածություն և նույնիսկ անաֆիլաքսիա: Մանկաբույժները խորհուրդ չեն տալիս ցիտրուս ուտել մինչև երեք տարեկանը: Մեծահասակները, ըստ սննդաբանների, կարող են ուտել օրական ոչ ավելի, քան հինգ մանդարին: Միևնույն ժամանակ, ամեն ուտելուց հետո պետք է ողողել բերանը ջրով: Եթե կասկածում եք՝ արդյոք կարող եք ուտել մանդարին, ապա խորհրդակցեք մասնագետի հետ: