Վարսակի փաթիլները՝ ձվի սպիտակուցով. նիհարելու համեղ միջոց
Advertisement 1000 x 90

Վարսակի փաթիլները՝ ձվի սպիտակուցով. նիհարելու համեղ միջոց

Վարսակն օգտակար մթերք է, որը բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ ածխաջրեր և բջջանյութ։ Այն նաև հրաշալի տարբերակ է, եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Fithacker.ru-ն գրում է, որ այդ պատճառով խորհուրդ է տրվում շաբաթվա ընթացքում մեկ անգամ վարսակ ներառել սննդակարգ։

Ինչպես օգտագործել վարսակը նիհարելու համար

Վարսակի փաթիլները նիհարելու նպատակով օգտագործելիս հարկավոր է դրան մեկ կամ երկու ձվի դեղնուց ավելացնել։ Ձվի սպիտակուցը չի փոխի վարսակի համը, բայց դա ավելացնելու դեպքում օրգանիզմը նաև սպիտակուցներ կստանա։ Սա ձեզ ստիպում է ավելի շատ կալորիաներ այրել, ինչպես նաև երկար ժամանակ հագեցածության զգացում ունենալ։

Վարսակի առավելություններից մեկն էլ այն է, որ դրան կարող եք ավելացնել ձեր սիրելի մթերքը, այդ թվում՝ մրգեր, ընդեղեն։ Կես բաժակ հատապտուղ ավելացրեք վարսակին. դա ընդամենը 25-40 կալորիա է ավելացնելու վարսակին։ Հրաշալի հավելում կարող են դառնալ նաև համեմունքները։

Խուսափեք շաքարից

Անկախ նրանից՝ ինչ տեսակի վարսակ եք ընտրել, խուսափեք դրան շաքար ավելացնելուց։ Մոռացեք նաև արոմատիզատորների մասին։ Առանց այն էլ մշակման ենթարկված վարսակի մեջ կարող է շաքար ավելացված լինել. դա միայն կալորիաներ է ավելացնում, բայց չի մեծացնում վարսակի սննդարար արժեքը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը