ԱՄՆ-ի Բալթիմորի նահանգից ճանապարհորդ Սեմ Բարսքին 103 սվիտեր է հյուսել՝ դրանց վրա պատկերելով այն տեսարժան վայրերը, որոնք նա հասցրել է այցելել 1999 թվականից: Այդ մասին հայտնել է Mashable-ը:
Պորտալի նյութում նշվում է, որ Բարսքիին սվիտերներ է սկսել հյուսել շուրջ 18 տարի առաջ: Նրա հավաքածուում կան իրեր, որոնց վրա պատկերված են այնպիսի պատմական հուշարձաններ, ինչպիսիք են Սթոունհենջը, Թայմս-զբոսապուրակը, ինչպես նաև սովորական վայրեր, որոնք պարզապես պտավորվել են ճանապարհորդությունների սիրահարի հիշողության մեջ, օրինակ՝ լճափի մանկական հարթակը:
«Ես սվիտերներ եմ հյուսում մեկը մյուսի հետևից՝ դրանց վրա պատկերելով կամ ընդհանուր լանդշաֆտ, կամ որոշակի տեսարժան վայր: Ամենը, ինչ աչքի է զարնում, դառնում է պոտենցիալ սվիտեր»,- նշում է Բարսքին:
Նա նաև 91 լուսանկարներ է արել, որտեղ իրեն սվիտերներով պատկերել է դրանց վրա արտացոլված տեսարժան վայրերի ֆոնին:
Բարսքիի լուսանկարները հունվարի 8-ին հայտնաբերվել են Reddit-ի այցելուների կողմից: Պորտալի թրեդներից մեկում դրանց հրապարակվելուց հետո, որտեղ լուսանկարներն ավելի քան 19 հազար լայք են հավաքել, ճանապարհորդն ակնթարթորեն հռչակ է ձեռք բերել Համացանցում: