Ինչո՞ւ Հայաստանում թերապեւտները պետք է դառնան ամենաբարձր վարձատրվող բժիշկները
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ Հայաստանում թերապեւտները պետք է դառնան ամենաբարձր վարձատրվող բժիշկները

Թերապեւտներն ու բժիշկներն ամենահարգված եւ բարձր վարձատրվող մասնագետներն են աշխարհի զարգացած երկրների մեծամասնությունում: Իսկ Հայաստանում այդ ոլորտը չափազանց թերագնահատված է. թերապեւտներն այդտեղ սովորաբար շատ ավելի քիչ են վաստակում, քան նեղ մասնագետները, սակայն նաեւ բուժում են հիմնականում «թեթեւ» հիվանդություններ, ինչպես հարբուխը, իսկ այլ խնդիրների դեպքում սովորաբար ուղղորդում են նեղ մասնագետների մոտ:

Բժիշկ Հենրիխ Շահնազարյանն արդեն երկար տարիներ է, ինչ աշխատում է Շվեդիայում որպես ընտանեկան բժիշկ: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է, որ Շվեդիայում ընտանեկան բժիշկ/թերապեւտը հասկանում է գրեթե բոլոր ոլորտներում. ավելի դյուրին է ասել, թե բժիշկն ինչ չի անում, քան թվել այն ամենն, ինչով նա զբաղվում է:

«Գինեկոլոգը զբաղվում է գինեկոլոգիայով, սրտաբանը՝ սրտաբանությամբ, իսկ մենք՝ ընտանեկան բժիշկներս, հասկանում ենք ամեն ոլորտում: Այո, ես չեմ կարող վիրահատել, չկա նաեւ այդպիսի հնարավորություն ամբուլատորիայում, որտեղ ես աշխատում եմ: Սակայն մենք գործընկերների հետ կարող ենք բուժել ռեւմատիկ հիվանդություններ, ասթմա, հիպերտոնիա, հոդերում ներարկումներ անել եւ շատ տարբեր պրոցեդուրաներ: Մենք պացիենտներին ուղարկում ենք նեղ մասնագետների մոտ միայն ամենաբարդ դեպքերում»,-պատմել է բժիշկը:

Նրա խոսքով՝ թերապեւտ դառնալու համար ապագա բժիշկը Շվեդիայում անցնում է 7 տարվա ռեզիդենտուրա, որի ընթացքում սովորում է տարբեր բաժանմունքներում՝ ակնաբուժությունից մինչեւ վիրաբուժություն: Եւ դրա արդյունքում մասնագետը կողմնորոշվում է բժշկության բոլոր ոլորտներում եւ կարող է ինքնուրույն բուժել պացիենտների մեծամասնությանը, դեռ ավելին, կարող է արագ կողմնորոշվել, թե որ դեպքերում է անհրաժեշտ պացիենտին ուղղորդել նեղ մասնագետի մոտ:

Ընտանեկան բժիշկներն ու թերապեւտները, Շահնազարյանի խոսքով, արդեն լավ գիտեն իրենց պացիենտներին, եւ դա միայն բարձրացնում է բուժման որակը. գալով իր ընտանեկան բժշկի մոտ՝ պացիենտը կարիք չունի պատմել իր ամբողջ պատմությունը (միշտ կա ռիսկ, որ նա կարող է մոռանալ ինչ-որ կարեւոր բան). բժիշկը, որն արդեն երկար տարիների ընթացքում աշխատում է այդ պացիենտի հետ, գիտի՝ ինչ քրոնիկական հիվանդություններ նա ունի, ինչ կենսակերպ է վարում, որոնք են տարբեր հիվանդությունների զարգացման ռիսկերը, ինչի նկատմամբ ալերգիա ունի եւ այլն: Բուժման նկատմամբ այդ մոտեցումը, մասնագետի խոսքով, որ միայն բարձրացնում է նրա որակն ու արդյունավետությունը, այլ նաեւ կրճատում առողջապահության համար կատարվելիք ծախսերն ու նվազեցնում ստացիոնարի եւ նեղ մասնագետների ծանրաբեռնվածությունը:

Քանի որ ընտանեկան բժիշկները մեծ պատասխանատվություն են ստանձնում եւ նրանց ուսումը երկարատեւ է, Շվեդիայում, բժիշկ Շահնազարյանի խոսքով, նրանց աշխատավարձերը բավականին բարձր են. ընտանեկան բժիշկներն ամենաբարձր վարձատրվող մասնագետների շարքին են դասվում:

Նրա կարծիքով՝ ընտանեկան բժշկության նկատմամբ այդ մոտեցումն անհրաժեշտ է ադապտացնել նաեւ Հայաստանի առողջապահության համակարգում. ընտանեկան բժիշկների կրթության մակարդակն անհրաժեշտ է բարձրացնել, նրանց պարտավորությունները պետք է ընդլայնել, որպեսզի նրանք իսկապես սկսեն բուժել մարդկանց եւ ոչ միայն հարբուխի դեմ, այլ նաեւ այլ հիվանդությունների, այդ թվում՝ սրտաբանական, գինեկոլոգիական եւ այլնի դեպքում: Եւ, իհարկե, նրանց աշխատավարձերը պետք է հասնեն այն մակարդակին, որպեսզի տաղանդավոր երիտասարդ բժիշկները ցանկանան զբաղվելի թերապիայով:

med.news.am