Ամենահպոպուլյար սննդակարգը կարող է վնասակար լինել վերարտադրողական ֆունկցիայի համար
Advertisement 1000 x 90

Ամենահպոպուլյար սննդակարգը կարող է վնասակար լինել վերարտադրողական ֆունկցիայի համար

Միջերկրածովյան սննդակարգը, որը աշխարհի շատ երկրներում լավագույնն է համարվում առողջության համար, կարող է բացասաբար ազդել վերարտադրողական ֆունկցիայի վրա։ Այս անսպասելի հայտարարությունն արել են Օսլոյի համալսարանի գիտնականները։

Ըստ New York Post-ի` նորվեգացի մասնագետները նապազգուշացնում են, որ չնայած ապացուցված օգուտներին դեմենցիայի, շաքարախտի, սրտի հիվանդությունների եւ նույնիսկ էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում կանխարգելման համար, միջերկրածովյան սննդակարգը կարող է վնասակար լինել առողջության համար, եթե դրան սխալ հետեւել: Մասնավորապես, այն կարող է թուլացնել իմունային համակարգը եւ դանդաղեցնել երեխաների աճն ու զարգացումը։

Դա կարող է պայմանավորված լինել միջերկրածովյան սննդակարգի հիմքում ընկած գնված մրգերում եւ բանջարեղենում հայտնաբերված թունաքիմիկատների եւ միջատասպանների մեծ քանակով:

Փորձի ընթացքում մասնակիցները մեկ շաբաթ սնվել են իրենց սովորական արեւմտյան սննդակարգի շրջանակներում, որը համեմատաբար փոքր քանակությամբ մրգեր, բանջարեղեն եւ գինի է ներառում: Այնուհետեւ նրանք անցել են միջերկրածովյան սննդակարգին, որը շատ մրգեր եւ բանջարեղեն, ամբողջական ձավարեղեն, ձուկ եւ ճարպեր է ներառում, ինչպիսիք են ձիթապտղի յուղն ու ընկույզը: Ընդ որում, միսը, կաթնամթերքը եւ հագեցած ճարպերն ավելի քիչ քանակությամբ են օգտագործվում։

Հետազոտության մասնակիցների մեզի մեջ փորձագետները երկու հիմնական նյութերի՝ միջատասպանի եւ ֆոսֆորօրգանական միացությունների ավելի քան 3 անգամ ավելացուկ են հայտնաբերել։

«Դիտորդական հետազոտություններից ավելի ու ավելի շատ ապացույցներ են հայտնվում, որ մրգերի, բանջարեղենի եւ ամբողջական ձավարեղենի օգտագործման ավելացումից օգուտը մասամբ նվազում է այդ մթերքների հետ կապված թունաքիմիկատների ավելի բարձր ազդեցության պատճառով»,- պարզաբանել է պրոֆեսոր Պեր Օլե Այվերսենը:

Հետազոտողների կարծիքով՝ այդ նյութերը կարող են ազդել օրգանիզմի հորմոնների վրա։ Բացի այդ, նշվում է, որ ավանդական եղանակով աճեցված մթերքները, ինչպես նաեւ միսն ու ձուկը մթնոլորտից կլանում են վնասակար նյութերը, որոնք մարդկանց կողմից մրգերի ու բանջարեղենի օգտագործման դեպքում մտնում են օրգանիզմ։

news.am