Որ երկրներն են ամենահարմարը թոշակառուների ապրելու համար
Advertisement 1000 x 90

Որ երկրներն են ամենահարմարը թոշակառուների ապրելու համար

Թոշակառուների համար ապրելու համար լավագույն երկիր են համարվել Արաբական Միացյալ Էմիրությունները, Իսրայելն ու Ավստրալիան։ Այս մասին տեղեկանում ենք Our Life Plan կայքի իրականացրած հետազոտությունից։

Ցանկում ներառված են այն երկրները, որոնք համարվում են ամենից երջանիկները։ Թոշակառուների ապրելու համար լավագույն երկրների ցանկը կազմելիս, հաշվի են առնվել ինչպես երջանկության գործոնը, այսինքն, թե այդ երկիրը որքանով է երջանիկ, այնպես էլ կյանքի որակի հետ կապված պարամետրերը, միջին ամսեկան եկամուտը, միջին տարեկան ջերմաստիճանը, տարվա մեջ արեւոտ օրերի ընդհանուր թիվը եւ այլն։

Ի դեպ, թոշակառուների բնակության համար լավագույն երկրների ցանկում են նաեւ Բահրեյնը, Սաուդյան արաբիան, Մալթան, Թաիլանդը, Իսպանիան։

hraparak.am