
Ռուսաստանը պաշտոնապես դուրս եկավ «Բաց երկնքի մասին» պայմանագրից
| Դիտվել է`


Ռուսաստանի Դաշնությունը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, պաշտոնապես լքեց «Բաց երկնքի մասին» պայմանագրի մասնակից երկրների խումբը՝ կասեցնելով համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունների կատարումը. գրում է ՏԱՍՍ-ը: Պայմանագիրը, որին Մոսկվան միացել է մոտ 20 տարի առաջ, երկար ժամանակ կարևոր դեր է խաղացել անվտանգության ոլորտում վստահության ամրապնդմանը, քանի որ դրա մասնակիցներին իրավունք է տվել թռչել միմյանց տարածքներով՝ դիտարկելու ռազմական գործողությունները։ Ե՛վ Ռուսաստանի Դաշնության, և՛ նրա արևմտյան գործընկերների փորձերը՝ համոզելու ամերիկացիներին վերադառնալ«Բաց երկնքի մասին» պայմանագրի իրականացմանը, հաջողությամբ չեն պսակվել: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը վերոնշայլ պայմանագրից դուրս էր եկել 2020 թ. նոյեմբերին: Արդյունքում հունիսի 18-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանի կողմից համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին օրենքը։ Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը դուրս է գալիս համաձայնագրից մնացած մասնակից երկրներին ծանուցումն ուղարկելուց ուղիղ վեց ամիս անց։
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ