
Համաշխարհային ավիաընկերություները տոնական հանգստյան օրերին ավելի քան 4300 չվերթ են չեղարկել՝ կորոնավիրուսային հիվանդացության դեպքերի աճի և օմիկրոն շտամի տարածման պատճառով։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
Սուրբծննդյան տոնին՝ այսօր, երբ սովորաբար չվերթներով ծանրաբեռնված են լինում օդանավակայանները, ամբողջ աշխարհի ավիաընկերությունները չեղարկել են ավելի քան 2300 չվերթ։
Ամերիկյան United Airlines և Delta Air Lines ընկերություններն ուրբաթ օրվա համար չեղարկել են 280 չվերթ։
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերը հասել են 278 805 583-ի, որից 5 391 661-ը՝ մահվան ելքով։