
Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը 2022 թվականի փետրվարի 7-ից մեկնարկել է Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: