Հայաստանը դարձել է ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված ուղղություններից մեկը ձմեռային հանգստի համար
Advertisement 1000 x 90

Հայաստանը դարձել է ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված ուղղություններից մեկը ձմեռային հանգստի համար

Այս ձմռանը դեպի արտասահմանյան ուղղություններով ավիատոմսերի ամրագրման տեսակարար կշիռը կազմել է 12,6 տոկոս՝ չորս անգամ ավելի, քան նախորդ տարի։ Այս մասին հայտնի է դարձել «Сравни.ру» ֆինանսական շուկայի և  «Туту.ру» առցանց ծառայության ուսումնասիրության արդյունքներից, որոնք ստացել են Lenta.ru-ի խմբագիրները։

Այսպես, ամենահայտնի երկրները, որտեղ մեկնելու համար ամենաշատ տոմսերն են գնել ռուսները, Ուզբեկստանն է (ուղևորների բաժինը՝ 17,5 տոկոս), Հայաստանը (17,2 տոկոս) և Տաջիկստանը (12,4 տոկոս)։ Առաջին հնգյակում ընդգրկվել են նաև Ղրղզստանը (11,6 տոկոս) և Ադրբեջանը (11 տոկոս):

Լողափեր ունեցող երկրների լավագույն 20-յակում են Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Կիպրոսը, Թաիլանդը, Հունաստանը և Բուլղարիան։ Եվրոպական ուղղությունների շարքում ճանապարհորդներն ամենաշատը գնել են դեպի Գերմանիա, Սերբիա և Հունգարիա տոմսեր։