
Ռուսական ինքնաթիռների համար Բուլղարիան փետրվարի 26-ից մինչև մայիսի 25-ը փակում է օդային տարածքը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Աէրոֆլոտ» ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Անտոնովը՝ նշելով, որ ընկերությունը համապատասխան ծանուցում է ստացել Բուլղարիայից:
«Համաձայն ստացած ծանուցման՝ մեր ինքնաթիռները, որոնք ունեն ռուսական սերտիֆիկատներ, չեն կարող մեկնել Բուլղարիա: Այսինքն, Բուլղարիայի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար փակ է»,- ասել է Անտոնովը: Նա նշել է, որ սահմանափակում մտցնելու մտադրության վերաբերյալ Բուլղարիայի պաշտոնատար անձանցից ոչ մեկ նախապես իրենց չի զգուշացրել, այդ պատճառով իրենք մի քանի շաբաթվա ավիատոմսերն արդեն ամբողջությամբ վաճառել են:
«Ուղևորների մի մասը կարող է հետ ստանալ տոմսերի գումարը, իսկ մյուսներին կտեղափոխենք այլընտրանքային ճանապարհներով, հնարավոր է՝ Ստամբուլով»,- ասել է նա: