«Զվարթնոց» օդանավակայանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ չվերթներ են չեղարկվել
Advertisement 1000 x 90

«Զվարթնոց» օդանավակայանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ չվերթներ են չեղարկվել

«Զվարթնոց» օդանավակայանից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ մի քանի չվերթներ այսօր չեն կայացել: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանից:

2536 չվերթը, որ նախատեսված էր 15։15-ին չի կայացել:  Ուղևորներին հորդորում են դիմել ավիաընկերությանը:

Ուշացումով կիրականացվեն Մոսկվա և Սոչի մեկական չվերթներ:

Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից մեկական չվերթ ևս չի կայացել:

Սանկտ Պետերբուրգից 18:45-ի և Մոսկվայից 14:15-ի չվերթներն են չեղարկվել այս պահի դրությամբ: