Ինչպե՞ս են նշում Հարության տոնն աշխարհի տարբեր երկրներում
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս են նշում Հարության տոնն աշխարհի տարբեր երկրներում

Հիսուս Քրիստոսի հարության տոնը խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարի նկատմամբ։ Այն գարնան, զարթոնքի, վերածննդի խորհրդանիշ է, ուստի, այս կարևոր տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյաները և ամենուր այն նշվում է յուրատեսակ ավանդույթներով, սովորույթներով, որոնցից մի քանիսը կներկայացնենք ստորև:

Լեհաստան

Լեհաստանում, օրինակ, Զատիկը տոնում են երկու օր: Սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները, իսկ տոնական ընթրիքը սկսվում է աղոթքով: Նախաճաշին ուտում են օրհնված ձու, ծովաբողկ, միս և այլն: Զատկի կիրակիին Լեհաստանում հաջորդում է, այսպես կոչված, «Թաց երկուշաբթին»: Հաջորդ օրը լեհերն իրար վրա ջուր են շաղ տալիս ու համարում, որ սա մաքրում է նրանց մեղքերից։

Ավստրալիա

Ի տարբերություն Լեհաստանի՝ այստեղ Զատկի տոնական օրերի թիվը 4-ն է։ 4 օրյա տոնակատարությունը սկսվում է Ավագ Ուրբաթ և ավարտվում երկուշաբթի։ Ավստրալիայում, ինչպես և ողջ աշխարհում, շատ հայտնի են զատկական ձվերը` պատրաստված շոկոլադից կամ շաքարավազից, իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին: Սա այն պատճառով, որ ճագարները Ավստալիայում ոչնչացնում են բերքը, ոչնչացնում հողի փոքրիկ բնակիչներին: Տոնի ճաշացանկը կազմում է տապակած գառան, տավարի կամ հավի միսը` բանջարեղենով: Այնուհետ մատուցվում է ավանդական ավստրալական քաղցր կերակուրը` բեզեով տորթը:

Հունաստանում

Հունաստանի որոշ հատվածներում Զատիկի օրը պատուհանից դեն են նետում հին սպասքը` թավաները, կուժերը եւ այլն: Ինչ-որ չափով այս ավանդույթը նման է Վենետիկի Ամանորյա ավանդույթին, երբ պատուհանից դեն են նետում հին իրերը:

Ֆրանսիա

Ֆրանսիացիները Զատկից մի քանի շաբաթ առաջ սկսում են զարդարել խանութները սպիտակ և մոխրագույն շոկոլադե նապաստակներով, հավերով, ձկներով և զանգակներով։ Հետաքրքրական է, որ նապաստակները և հավերը համարվում են Զատիկի «միջազգային» խորհրդանիշներ, իսկ ձուկն ու զանգերը կարելի է հանդիպել միայն Ֆրանսիայում: Ֆրանսիայում Զատկի ձուկը կոչվում է «Poisson d’Avray» (թարգմանաբար «ապրիլի ձուկ»)։ Շատ խանութներից կարելի է գնել «ձկան շոկոլադներ»։ Ֆրանսիայում «Թռչող Զանգակը» ևս Զատկի կարևոր ավանդույթներից է համարվում։ Ըստ լեգենդի՝ Ֆրանսիայում բոլոր եկեղեցական «թռչող զանգերը» մինչ Զատիկը հրաշքով հասնում են Վատիկան, և վերադառնում ֆրանսիացիների տները տոնի առավոտյան։ Զանգերն իրենց հետ բերում են շոկոլադե ձվեր, որոնց անհամբեր սպասում են երեխաները։

Երուսաղեմ

Երուսաղեմում մարդիկ ուրբաթ օրը քայլում են այն ճանապարհով, որով Հիսուսն է անցել իր խաչվելու օրը: Որոշ մարդիկ իրենց ուսերին Խաչ են կրում` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի:

Ամեն տարի ահա այսպիսի ավանդույթներով էր նշվում Զատիկն աշխարհի տարբեր երկրներում:

armday.am