Մոլորակների շքերթը, աստղագիտական երևույթ, երբ Արեգակնային համակարգի մի շարք մոլորակներ գտնվում են արևի մի կողմում՝ փոքր սեկտորում։ Տիեզերքը դիտարկելիս մոլորակների շքերթը, թերևս, ամենատպավորիչ իրադարձություններից է, և մոտ օրերս մենք ինքներս հնարավորություն կունենանք դա տեսնելու։
Այդ ընթացքում Սատուրնը, Մարսը, Վեներան և Յուպիտերը կգտնվել մեկ շարքի վրա։ Շքերթը կսկսի ձևավորվել ապրիլի 17-ից և իր գագաթնակետին կհասնի 20-ի առավոտյան: Այն տեսնելու ամենահարմար ժամը արևածագից առաջ է։
Հունիսին մենք հնարավորություն կունենանք տեսնելու առավել հազվադեպ շքերթ, երբ միաժամանակ նույն շարքի վրա կհայտնվեն Մերկուրին, Վեներան, Ուրանը, Մարսը, Յուպիտերը, Նեպտունը և Սատուրնը: Պլուտոն գաճաճ մոլորակը կմնա Սատուրնից մի փոքր հեռու։
Մոլորակների շքերթի տեսակները․
- Փոքր շքերթը աստղագիտական երևույթ է, որի ընթացքում չորս մոլորակներ հայտնվում են Արեգակի մի կողմում՝ փոքր սեկտորում։
- Մեծ շքերթը աստղագիտական երևույթ է, որի ընթացքում վեց մոլորակները հայտնվում են Արեգակի մի կողմում` փոքր սեկտորում։
- Ամբողջական (լրիվ) շքերթն աստղագիտական երևույթ է, որի ընթացքում բոլոր մոլորակները գտնվում են Արեգակի մի կողմում՝ փոքր սեկտորում
Մոլորակների ամբողջական վերջին շքերթը տեղի է ունեցել 1982 թվականի մարտի 10-ին, իսկ հաջորդը սպասվում է 2161 թվականի փետրվարի 8-ին, մյուսը՝ 1387 թվականի հուլիսի 5-ին։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը