Ինչո՞ւ մեղուները չեն կարողանում թռչել հայելու վրայով
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ մեղուները չեն կարողանում թռչել հայելու վրայով

1963 թվականին միջատաբան Հերբերտ Հերանը և վարքաբան Մարտին Լինդաուերը նկատեցին մի հետաքրքիր երևույթ. մեղուների պարսը չէր կարողանում թռչել լճի վրայով, երբ եղանակը հանգիստ էր, և լիճը՝ խաղաղ, քանի որ ջրի հարթ մակերեսը տեսնելով, մեղուները կտրուկ իջնում ​​էին և սուզվում ջրի մեջ։ Բայց այն դեպքում, երբ ջուրը ծածկված էր ալիքներով, միջատներին հաջողվում էր լիճն անցնել առանց որևէ արգելքի: Սա հուշում է, որ մեղուները թռիչքի ժամանակ կողմնորոշվելու համար օգտագործում են տեսողական «հենարաններ»:

Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի գիտնականների խումբը փորձել է ավելի մանրամասն ուսումնասիրել մեղուների թռիչքի այս առանձնահատկությունը։

Փորձի համար նրանք կառուցվել է 220 սմ երկարությամբ ուղղանկյուն թունել, որը վերևից և ներքևից պատված էր հայելիներով։ Երբ հայելիները թաքցված էին, մեղուները նույն բարձրությունը պահելով թռչում էին դեպի հակառակ կողմի խայծը։ Երբ գիտնականները բացեցին վերին հայելին, ինչը «կրկնապատկեց» թունելի բարձրությունը, մեղուները նույնպես հեշտությամբ անցան թունելով: Սակայն այն ժամանակ, երբ գիտնականները բացեցին միայն հատակի հայելին, ինչի արդյունքում թունելի բարձրությունը «կրկնապատկվեց» դեպի ներքև, սկսեցին խնդիրներ առաջանալ: Մոտ 40 սմ թռչելուց հետո մեղուները կտրուկ իջնում էին և բախվում հատակին։ Երբ բացում էին թունելի թե՛ ​​վերևի, թե՛ ներքևի հայելիները, առաջանում էր, կարծես թե, անսահման թունել, և մեղուները չէին կարողանում թռչել 8 սմ անցնելուց հետո:

Այս երևույթը նման է օդաչուների մոտ հանդիպող տարածական ապակողմնորոշման: Երբ ինքնաթիռն անցնում է ծովի կամ անապատի վրայով, օդաչուն հաճախ վիզուալ չի հասկանում իր սեփական արագությունը և դժվարանում է անընդհատ նույն բարձրություն պահպանել։ Այդ դեպքերում օգնության են հասնում ինքնաթիռներում գտնվող հատուկ սարքավորումներն ու սենսորները։

Ցավոք, մեղուները չունեն օժանդակ սարքեր և կորցնում են բարձրությունն առանց տեսողական տվյալների ակտիվ հոսքի: Երբ միջատները պատշաճ տեղեկատվություն չեն ստանում, դրանք իջնում ​​են, փորձելով գտնել տեսողական «հենարաններ», և ի վերջո վայր են ընկնում:

Եթե մեղուներին ավելի լայն տեսադաշտ տրամադրվեր, դրանք, անշուշտ, կկարողանային շրջապատում այլ տեսողական նշաններ գտնել և կողմնորոշվել դրանց օգնությամբ: Սակայն հանգիստ լճի վրա կամ փակ թունելում միջատներին գործնականում ոչինչ չի մնում բարձրությունը վերլուծելու համար:

Ի դեպ, պտղաճանճերի վրա այս նույն փորձը ցույց տվեց, որ դրանց բարձրությունում կողմնորոշվելու համար տեսողական նշաններ պետք չեն, ուստի միջատների տարբեր տեսակներ կարող են ունենալ թռիչքի կարգավորման տարբեր մեխանիզմներ:

Հրապարակման պատրաստեց ita.am