«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել հանգստից։
Գեղեցկուհին ամուսնու հետ Պերու է մեկնել եւ սոցիալական ցանցերում պատմում է ճամփորդության մասին։ Նոր հրապարակված սիրառատ կադրերում Լուսինեն եւ ամուսինը՝ Արթուրը համբուրվում են։ Երիտասարդ մայրիկը կրում է սպորտային վարդագույն տաբատ, սպիտակ մարզակոշիկներ, որոնք համադրել է գունավոր վերնազգեստի եւ լայնեզր գլխարկի հետ։ «Մի շատ լավ թևավոր արտահայտություն կա։ Carpe Diem. Լատիներենից թարգմանված` նշանակում է բռնիր պահը, ապրի ներկայով», – ընտանեկան կադրը մեկնաբանել է Լուսինեն։