Չեղարկել են կորոնավիրուսային սահմանափակումները տուրիստների համար
Advertisement 1000 x 90

Չեղարկել են կորոնավիրուսային սահմանափակումները տուրիստների համար

Սերբական իշխանությունները չեղարկել են կորոնավիրուսային սահմանափակումները այդ երկիր մուտք գործել ցանկացող տուրիստների համար։

Այդ մասին որոշումն ուժի մեջ է մտել մայիսի երեքից։

Այժմ եւ Սերբիայի քաղաքացիները եւ տուրիստները Սերբիա մուտք գործելիս պարտավոր չեն լինելու ցույց տալ ՊՇՌ բացասական թեստի պատասխան, կամ փաստաթուղթ որ պատվաստվել են կամ ապացույց, որ հաղթահարել են կորոնավիրուսային հիվանդություն։