Ryanair-ի ինքնաթիռը մեկնարկել է թռիչքը իսպանական Պալմա դե Մալյորկայի օդանավակայանից՝ առանց 14 ուղևորի։ Այս մասին հայտնում է LADBible-ը։ Հայտնի լոուքոսթերի օդաչուները ուղևորներին մոռացել են օդանավակայանում։
Հրատարակության տվյալներով՝ հանգստացողները ժամանակին են ներկայացել օդանավակայան՝ թռիչքի համար և սպասել մեկնմանը։ Նրանց հայտնել են, որ ավտոբուսը, որը պետք է իրենց հասցներ ինքնաթիռ, լիքն է, և նրանք պետք է սպասեն ուրիշ ավտոբուսի, սակայն նոր ավտոբուսն այդպես էլ չի եկել։ Արդյունքում զբոսաշրջիկները հասկացել են, որ օդաչուները մոռացել են իրենց մասին։
Ryanair-ի ներկայացուցիչը ներողություն է խնդրել պատճառած անհարմարությունների համար և հայտարարել, որ իրավիճակը դիսպետչերի մեղքով է, ով ղեկավարում է օդանավակայանում ավտոբուսների շահագործումը։ Տուժած ուղևորները ստացել են այլ չվերթի տոմսեր։