«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հունիսի 14-ից կսկսի իրականացնել ամառային ուղեւորափոխադրումներ Երևան-Բաթումի-Երևան երթուղով։
Ինչպես հայտնում են ընկերությունից, ամառային ուղևորափոխադրումների սեզոնը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։
Ի տարբերություն նախորդ տարիների՝ Բաթումի երթուղով փոխադրումը կիրականացվի շաբաթական երկու անգամ ՝ Երևանից երեքշաբթի և ուրբաթ օրերին, Բաթումից մեկնումը՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։
Շաբաթվա մյուս օրերին ուղևորափոխադրում կիրականացնի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով, ուղևորություն Երևանից՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, կիրակի օրերին, իսկ ուղևորություն Թբիլիսիից՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, կիրակի օրերին: Երկու միջազգային երթուղիների համատեղումը կապված է Թբիլիսիի ուղղությամբ պահանջարկի մեծացման հետ։
Երկու միջազգային գնացքները ներառում են ժամանակակից, հարմարավետ վագոններ, որոնք ձեռք են բերվել ՀԿԵ-ի կողմից 2021 թվականին։ Վագոնները համալրված են ժամանակակից օդորակման համակարգով, Wi-Fi-ով, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարություններով։