Նշվել են աշխարհի այն քաղաքները, ուր զբոսաշրջիկներն ամենից հաճախ են այցելում
Advertisement 1000 x 90

Նշվել են աշխարհի այն քաղաքները, ուր զբոսաշրջիկներն ամենից հաճախ են այցելում

Օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից աշխարհի ամենաաճախվող քաղաք է ճանաչվել Հոնկոնգը: Այս եզրակացությանն են հանգել Euromonitor հետազոտական կազմակերպության մասնագետները, որոնք ուսումնասիրել են 2014 – 2015 թվականների միջազգային  ժամանումները: Հաշվետվությունը հրապարակված է ընկերության կայքում:

Ընդամենը 2015 թվականին արտասահմանից Հոնկոնգ է ժամանել գրեթե 27 միլիոն ճանապարհորդ: Քաղաքի հաջողությունն ընկերության փորձագետները կապում են չինացի զբոսաշրջիկների շրջանում դրա ժողովրդականությամբ և նախկին գաղութ այցելելուն՝ բրիտանացիների կապվածությամբ:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում տեղավորվել է Բանգկոկը (18,7 միլիոն), երրորդում՝ Լոնդոնը (18,6 միլիոն): Աշխարհի խոշորագույն տուրիստական կենտրնների տասնյակ են մտել նաև Սինգապուրը, Փարիզը, Մակաոն, Դուբայը, Ստամբուլը, Նյու Յորքը և Քուալա Լումպուրը: