
Եգիպտոսը հունիսի 16-ին հայտարարել է երկիր ժամանողների համար կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված բոլոր սահմանափակող միջոցառումների վերացման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը։
«Համաճարակների դեմ պայքարի ճգնաժամային կենտրոնի Գերագույն խորհրդի նիստի ժամանակ որոշվել է վերացնել եգիպտացիների և օտարերկրացիների մուտքի բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին 2021 թվականին»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։