Վրաստանում հյուրանոցների գներն աճել են գրեթե 8%-ով։ Jnews-ի հաղորդմամբ, այս մասին իր ուսումնասիրության մեջ հայտնում է PMCG խորհրդատվական ընկերությունը։
Ընտանեկան տիպի հյուրանոցներում համարն օրական արժեցել է 110 լարի (40 դոլար): Ընդ որում, նման հյուրանոցներում գներն ամենաշատն աճել են ամսվա ընթացքում՝ միանգամից 9,8%-ով։
Տարեկան կտրվածքով, անցյալ տարվա հունիսի համեմատ, Վրաստանում հյուրանոցների գների ինդեքսն աճել է 10,2%-ով։ Ընդ որում, ընտանեկան տիպի հյուրանոցների դեպքում աճը կազմել է 15,8%, իսկ երեք, չորս և հինգաստղանի հյուրանոցների դեպքում՝ 8,4%։