44-օրյա պատերազմի վերքերը բուժելու ի՛ր ելքը գտած երիտասարդը՝ Վազգեն Ֆիշյանն է. մարդ, որ վայրկյան անգամ չերկմտեց և 2020-ի աշնանը նետվեց հայրենի եզերքը պաշտպանելու: Հրաշքով ողջ մնացած Վազգենը, երկար փնտրտուքի մեջ էր. ո՞վ, ինչպե՞ս, ինչի՞ համար… ելքը հուշեց ինքը՝ կյանքը, և նա ուղևորվեց հեռավոր Շրի Լանկա, որտեղ դեռ կան բուդդիզմի մաքրամաքուր բյուրեղներ:
Վազգենի հրաշքը սերն է դեպի կյանքը, ընկերները, հարազատ մարդիկ: Լուռ, մենակյաց կյանքի ու հոգևոր խոկման փորձառությամբ տղան է օրվա հերոսը, որ իր հետ սեր ու հանդուրժողականություն է բերել հայրենիք՝ հասակակիցներին՝ անկախության սերնդին:
Ներկայացվող տեսանյութերը Վազգեն Ֆիշյանի յութուբյան էջից են, ուր ժիր, ծիծղուն տղան պատմում է իր առօրյայի, տեսածի և զգացածի մասին՝ Շրի Լանկայից և Վիետնամից:
Ի դեպ, երիտասարդ ձուկ՝ young fish (Fishyan), «Ոսկե քաղաքում» հնչում է՝ Կա Կոն, Վազգենի ճամփորդական մականունն է: