
Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ամառային հանգստից:
Կադրերում, որն արվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, դերասանուհին կրում է ջինսե շորտ եւ մուգ կաթնագույն շապիկ՝ իր տեսքն ամբողջացնելով սպիտակ արեւային գլխարկով, սպիտակ պայուսակով եւ սեւ սպորտային կոշիկներով: Լիան նախապատվությունը տվել է արձակված վարսերին:
«Պրահայում քիչ մնացի, մտովի այնտեղ եմ, բացն եմ լրացնում», -հրապարակմանը կից գրել է դերասանուհին: