Առավել արդյունավետ բնական «հակաբիոտիկների» թոփ-յոթնյակը
Advertisement 1000 x 90

Առավել արդյունավետ բնական «հակաբիոտիկների» թոփ-յոթնյակը

Ռուս նուտրիցիոլոգ Եվգենի Նովիկովը «МедикФорум» պորտալին ներկայացրել է յոթ մթերքներ, որոնք իրենց հակաբակտերիալ հատկություններով կարող են փոխարինել հակաբիոտիկներին, ընդ որում՝ դրանց կողմնակի ազդեցություններն ավելի քիչ են, քան սինթետիկ միջոցներինը։

Սխտորը բավական արդյունավետ է մրսածության կանխման համար, այն նպաստում է իմունային համակարգի ամրացմանը։ Խորհուրդ է տրվում օգտագործել արթրիտների դեպքում եւ որպես կաթվածները կանխարգելող միջոց։ Սխտորը խորհուրդ չի տրվում օգտագործել  աղեստամոքսային տրակտի հիվանդությունների եւ էպիլեպսիայի դեպքում։

Լոռամրգին օգտագործվում է վերքերը մշակելու, միզասեռական համակարգի վարակների բուժման համար։ Խորհուրդ չի տրվում խոցերի եւ գաստրիտների ժամանակ։

Հապալասն արդյունավետ միջոց է միզուղիների համակարգի պաթոլոգիաների, սակավարյունության, նեւրոզների կանխման համար։ Հակացուցումներ են գաստրիտը, խոցը, վիրահատությունից հետո վերականգնման շրջանը։

Բողկը կարելի է օգտագործել վերքերի մշակման համար, որպես մրսածության դեմ եւ խորխաբեր միջոց։ Կարող է ունենալ անցանկալի կողմնակի ազդեցություն աղեստամոքսային տրակտի խնդիրների դեպքում։

Բռինչն օգնում է նշիկաբորբի, բրոնխիտի, թոքաբորբի, ֆուրունկուլյոզի բուժման ժամանակ։ Պետք է օգտագործել զգուշությամբ, եթե առկա են թրոմբոֆլեբիտ, հղիություն, աղեստամոքսային տրակտի պաթոլոգիաներ։

Ծովաբողկն արդյունավետ է միզասեռական համակարգի բորբոքումների, հոդատապի, ռեւմատիզմի, նշիկաբորբի դեպքում։ Խորհուրդ չի տրվում աղեստամոքսային տրակտի բորբոքումների ժամանակ, ինչպես նաեւ հետվիրահատական շրջանում։

Մանանեխը խորհուրդ է տրվում մրսածության, հիպերտոնիայի, լեղապարկի եւ լյարդի պաթոլոգիաների դեպքում։ Հակացուցված է տուբերկուլյոզի ժամանակ։

med.news.am