
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հրապարակում է արել Մխիթարյան միաբանությունից:
Լուսանկարներում դերասանուհին գտնվում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատված Մխիթարյան միաբանության շենքում:
«Մխիթարյան միաբանությունը հոգեւոր, ուսումնակրթական, գիտական եւ մշակութային կազմակերպություն է: Հիմնադրել է Մխիթար Սեբաստացին 1701 թ-ին, Կոստանդնուպոլսում: 1717 թ-ին միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սուրբ Ղազար կղզում. Մխիթարյան է կոչվել՝ Սեբաստացու մահվանից հետո», – լուսանկարներին կից գրել է դերասանուհին: