Ինդենեզիան ներկայացրել է նոր վիզայի տեսակ՝ հատուկ հարուստ օտարերկրացիների համար, ովքեր ներկա են լինելու «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է այդ երկրի Իմիգրացիայի հարցերով գլխավոր վարչությունը։ Այն կոչվում է «երկրորդ տան վիզա» եւ հնարավորություն է տալիս մեծահարուստներին ներդրումներ կատարել Ինդոնեզիայի տնտեսության մեջ ու մնալ այդ երկրում 5-10 տարի։
Վիզան կարող են ստանալ ամբողջ աշխարհի գործարարները, ովքեր մասնավորապես Ինդոնեզիայում կիրականացնեն ներդրումային գործունեություն։ Վիզայի ստացման համար պարտադիր է, որ հայտատուն առնվազն 131 հազար դոլար պարունակող հաշվեհամարի մասին տեղեկություն տրամադրի։ Վիզայի ձեւակերպման արժեքը, որը կարող է իրականացվել նաեւ օնլայն տարբերակով, 200 դոլար է։