Հայաստանը ռուսաստանցիների շրջանում ամանորյա տոների համար ամենապահանջված երկրներից է
Advertisement 1000 x 90

Հայաստանը ռուսաստանցիների շրջանում ամանորյա տոների համար ամենապահանջված երկրներից է

Ըստ «OneTwoTrip»-ի՝ ռուսաստանցիների համար ամենապահանջված երկիրն ամանորյա արձակուրդների համար Թաիլանդն է։ Ձմեռային արձակուրդների համար այնտեղ ամրագրումների տեսակարար կշիռը հասնում է 15 տոկոսի, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Երկրորդ տեղում Վիետնամն է, ուր նախատեսում է մեկնել զբոսաշրջիկների 11 տոկոսը։

Լավագույն եռյակը եզրափակում է Ղազախստանը, ուր մտադիր է այցելել յուրաքանչյուր տասներորդ ճանապարհորդ։ Ամենահայտնի երթուղիների հնգյակում ներառված են նաեւ Թուրքիան եւ Ուզբեկստանը, որտեղ կմեկնի զբոսաշրջիկների 6-8 տոկոսը: Ինդոնեզիայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում օգտատերերի 5,5 տոկոսը, ԱՄԷ-ի ու Իսրայելի նկատմամբ՝ 4 տոկոսը։

Երեք տոկոսը պլանավորում է մեկնել Սերբիա եւ Հայաստան, իսկ երկու տոկոսը՝ Շրի Լանկա եւ Սեյշելներ։

Նշվում է, որ մեկ տարի առաջ՝ նույն ժամանակահատվածում, ամանորյա տոների ամենահայտնի ուղղություններից էին Թուրքիան, Հայաստանը, Մոլդովան, Հունգարիան, Վրաստանը, Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սերբիան, Չեխիան եւ Մալդիվները։

news.am