
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաք Աբու Դաբիի օդանավակայանները պլանավորում են գործարկել էլեկտրական թռչող տաքսիներ, հայտնում է Arabian Business-ը։
Աբու Դաբիի օդանավակայանների վարչությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ֆրանսիական Groupe ADP ընկերության հետ, որը շահագործում է Փարիզի երեք օդանավակայաններ։ Նրանք միասին նախատեսում են ուսումնասիրել էլեկտրական ուղղահայաց թռիչքի և վայրէջքի (eVTOL) մեքենաների ներուժը:
«Abu Dhabi Airports-ը և Groupe ADP-ն կմասնակցեն Աբու Դաբիում Advanced Air Mobility էլեկտրական տաքսիների վերգետնյա ենթակառուցվածքի համատեղ պլանավորմանը, նախագծմանը, զարգացմանը և շահագործմանը», – ասվում է ընկերության հայտարարության մեջ: Թռչող էլեկտրական տաքսիների շահագործման ժամկետները չեն նշվում։