Fly Arna-ն կմեկնարկի ուղիղ չվերթներ դեպի Նովոսիբիրսկ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Fly Arna-ն կմեկնարկի ուղիղ չվերթներ դեպի Նովոսիբիրսկ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը փետրվարի 7-ից կմեկնարկի իր վեցերորդ կանոնավոր չվերթը՝ Երեւանից Նովոսիբիրսկ:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Նովոսիբիրսկի «Տոլմաչովո» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի:

Չվացուցակ դեպի Նովոսիբիրսկի օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի փետրվարի 7-ից (բոլորը տեղական ժամանակով).

«Մոսկվայից, Սոչիից եւ Սանկտ Պետերբուրգից հետո Նովոսիբիրսկը Ռուսաստանի Դաշնության չորրորդ քաղաքն է, որտեղ Fly Arna-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի։ Այն ավանդաբար պահանջված ուղղություն է, եւ այս նոր ուղիղ թռիչքներով ազգային ավիափոխադրող Fly Arna-ն կստեղծի էլ ավելի շատ հնարավորություն այդ ճամփորդությունը կազմակերպել առավել հարմարավետ եւ մատչելի: Ինչպես արդեն նշել ենք, 2023-ին եւս հավատարիմ ենք մնալու մեր նպատակներին եւ շարունակելու ենք ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը», – ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:

Fly Arna-ն առաջարկում է հուսալի եւ մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջեւ այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղեւորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթեւ նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության եւ աուդիոգրքերի լայն ընտրանի: