Այսօր արդեն կարծիքներ կան այն մասին, որ ծովի աղը համադրելի է մարդու օրգանիզմի հետ։ Med2.ru կայքը գրում է, որ այն նաև օգտակար է առողջության համար։
Ամրացնում է իմուն համակարգը
Հանքանյութերը, որ պարունակում է ծովի աղը, օգնում են, որ օրգանիզմը պաշտպանող ուժերը միշտ «զգոն» լինեն։ Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում ծովի աղն օգտագործել ամռան ավարտին, որպեսզի օրգանիզմի համար ավելի հեշտ լինի ջերմաստիճանի անկման հետ հարմարվելը։
Պայքար դեպրեսիայի դեմ
Երբ մարդը սթրեսային վիճակում է, ուղեղը չի արտադրում սերոտոնին և մելատոնին, ինչի հետևանքով տխրությունն ու սթրեսն անհանգստացնում են նրան։ Ծովի աղն օգնում է պահպանել այդ հորմոնները և դրանց քանակը պահել անհրաժեշտության սահմաններում։
Լավացնում է արյան շրջանառությունը
Եթե թթվածինն անհրաժեշտ քանակով չի հասնում օրգանիզմին, ավելի արագ եք հոգնում։
Օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ
Ծովի աղն օգնում է օրգանիզմից դուրս բերել նյութերը, որոնք վտանգավոր են և հարկավոր չեն օրգանիզմին։ Խոսքը նաև ճարպերի մասին է։ Ծովի աղը կարող է ոչ միայն կանխարգելել այրոցը, այլև արագացնում է նյութափոխանակությունը։
Թեթևացնում է ասթմայի նոպաները
Ծովի աղը նաև հակաբորբոքային հատկություններ ունի։ Եթե տառապում եք ասթմայով, պարտադիր խորհրդակցեք բուժող բժշկի հետ, նախքան որևէ նոր միջոց օգտագործելը։ Խոսքը վերաբերում է նաև բնական միջոցներին։
Թեթևացնում է օստեոպարոզի ընթացքը
Ծովի աղում պարունակվող հանքանյութերն էական հավելում են՝ ոսկորների վերականգնման համար։
Հանգստացնում է սպազմը և ջղաձգումները
Աղը նպաստում է նրան, որ մկանները սկսում են ավելի հեշտ վերցնել կալիումն այլ մթերքներից։
Արյան մեջ շաքարի քանակի հավասարակշռություն
Ծովի աղը լավ միջոց է նաև այն անձանց համար, ովքեր դիաբետ ունեն, քանի որ օգնում է շաքարի քանակը պահպանել նույն մակարդակում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը