Կոկաինային գինու եւ Կոկա-Կոլայի պատմությունը
Advertisement 1000 x 90

Կոկաինային գինու եւ Կոկա-Կոլայի պատմությունը

1863 թվականին կորսիկացի ոչ այնքան հայտնի քիմիկոս Անջելո Մարիանին  ժամանեց Փարիզ։ Նա Փարիզի համեստ մի թաղամասում խանութ բացեց եւ սկսեց Անդյան կոկայի տերեւի միջոցով ուսումնասիրել  Erythroxylum կոկայի գաղտնիքները։ Երեք տարի անց՝ 25 տարեկանում, Մարիանին տիրապետեց կոկաինը հանելու եւ գինու հետ խառնելու արվեստին։ Իր փորձերի արդյունքներից հիացած՝ երկու տարի անց նա թողարկեց Vin Mariani-ն, գրում է Discovery-ն։

Vin Mariani-ի սկիզբը

Կնոջ՝ Մարի-Աննա Մարիանիի հետ, նա գնեց մեկ տակառ բորդո եւ մի քանի կիլոգրամ պերուական կոկայի տերեւ, որոնք ​​երեք տարբեր տեսակներից էին։ Հետո նա վարձակալեց օպերայի դիմացի խանութը։

Մարիանիի խանութը դուր էր գալիս երգիչներին, դերասաններին եւ գրողներին։ Երբ Մարիանիի ներքին վաճառքները կտրուկ աճեցին, նա սկսեց ուսումնասիրել արտասահմանյան շուկաները:

Մարիանին ադապտացրեց իր էլիքսիրը արտասահմանյան վաճառքի համար եւ դրա պարունակությունն ավելացրեց ունցիայի դիմաց 6-ից մինչեւ 7,2 գրամ: 1880 թվականին Մարիանին Փարիզի ծայրամասում կառուցեց հսկայական գործարան։ Ընդարձակ համալիրը ներառում էր երկու ջերմոցներ, արհեստանոցներ, պահեստներ եւ Մարիանիի համար նոր տունը:

Մարիանի անունն այսօր կենցաղային է դարձել։ Նրա հետեւորդներից էին, նույնիսկ, թագուհի Վիկտորիան, Սառա Բեռնարդը, Էմիլ Զոլան, Թոմաս Էդիսոնը, Յուլիս Ս. Գրանտը, Մարկ Տվենը, նախագահ Ուիլյամ ՄաքՔինլին, կոմպոզիտոր Չարլզ Գունոդը եւ Ռոբերտ Լուի Սթիվենսոնը, որի՝ Ջեքիլի եւ Հայդի մասին մութ պատմությունը հիմնականում ոգեշնչված էր հեղինակի՝ կոկայից պատրաստված գինու փորձից:

Հռոմի Պապ Լեո XIII-ը Մարիանիին, նույնիսկ, պարգեւատրել է ոսկե մեդալով եւ թույլ է տվել իր կերպարն անվճար օգտագործել գովազդում։

Vin Mariani-ից մինչև Կոկա-Կոլա

Սկսեցին ի հայտ գալ Վին Մարիանիին նմանակողներ։ Նրանցից էր Ջոն Փեմբերթոնը, որը ծագումով Ջորջիա նահանգից էր: Փեմբերթոնը մորֆինից կախվածություն էր ձեռք բերել Քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ մարտի դաշտում վիրավորվելուց հետո։ Սաստիկ ու մշտական ​​ցավերի ժամանակ նա հանգստություն էր գտնում մորֆինի մեջ։

Բժիշկ եւ քիմիկոս Փեմբերթոնը կոկաինը խառնում էր գինու հետ, որպեսզի մեղմեր իր կախվածությունը: 1885 թվականին նա հիմնեց Pemberton’s French Coca Wine ընկերությունը, որը Vin Mariani-ի ամերիկյան կրկնօրինակն էր։

Մեկ տարի անց գնդապետ Փեմբերթոնը, նահանգային օրենքների պատճառով, իր բաղադրատոմսից հանեց գինին եւ այն փոխարինեց գազավորված ջրով՝ ստեղծելով Կոկա-Կոլան, որն այսօր աշխարհի ամենահայտնի զովացուցիչ ըմպելիքներից է։ Գնդապետ Փեմբերթոնի հայտնի ըմպելիքի յուրաքանչյուր շիշը պարունակում էր 3,5 գրամ կոկաին, մինչեւ այն 1930 թվականին հանվեց վաճառքից:

Vin Mariani-ն՝ այսօր

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ՝ 76 տարեկան հասակում, Անխել Մարիանին մահացավ։ Նրա որդի Ժակը շարունակեց հոր գործը մինչեւ 1930 թվականը։ Շուտով Elixir Mariani-ն դարձավ ընկերության միակ առաջարկը: 1954-ին ընկերությունը փոխեց սեփականությունը եւ սկսեց վաճառել Terpine Mariani դեղամիջոցը, որը հազի դեմ էր, եւ մեկ շշում պարունակում էր 56 գրամ կոկաին, բայց 1965 թվականին այն արտադրությունից հանվեց:

Մարիանիի ժառանգությունից քիչ բան է մնացել, բայց կոկայով գինին վաճառվում է Լատինական Ամերիկայում: Այսօր Բոլիվիայի կոկաինի արդյունաբերությունն առաջարկում է կոկաինի պարունակությամբ գինի, ինչպիսին է Amdate Vino de Coca-ն՝ Vin Mariani-ի կրկնօրինակը եւ Կոկա-Կոլայի մրցակիցը, որը պարունակում է կոկաին, Կոկա-Կոլա․ էներգետիկ ըմպելիք եւ բարձրության հիվանդության դեմ միջոց:

news.am