Հայաստանը ժամանակին եղել է պատմական զարգացման հիմնաքարը. այնպես որ զարմանալի չէ, որ դուք կգտնեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության բազմաթիվ վայրեր: Եթե պլանավորում եք ուղեւորություն Հայաստան, համոզվեք, որ այս վայրերից գոնե մի քանիսը ներառեք ձեր այցելության վայրերի ցանկում:
Հաղպատ. Հաղպատի վանական համալիրը թվագրվում է 10-րդ դարով։ Այն գտնվում է սարահարթի վրա եւ շրջապատված է կիրճերով։ Այս համալիրում, որը միջնադարյան Հայաստանի խոշորագույն մշակութային կենտրոններից էր, գրվել են մի քանի ձեռագրեր, այդ թվում՝ Հաղպատի Ավետարանը։
Սանահին. Սանահինը կառուցվել է 13-րդ դարում։ Այն տարածքի ամենանշանակալի մշակութային ու կրթական հաստատություններից էր, որտեղ գործում էր դպրոց եւ մեծ գրադարան։ Հիմնական շենքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եւ Ամենափրկիչ եկեղեցիներից, զանգակատնից, երեք գերեզմանոցներից, Սուրբ Գրիգոր մատուռից եւ գրադարանից։
Էջմիածնի Մայր տաճար եւ եկեղեցիներ ու հնագիտական գտածոներ Զվարթնոցում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս վայրերում կարելի է տեսնել հայկական խաչագմբեթ եկեղեցական տիպի զարգացման էվոլյուցիան, որը զգալի ազդեցություն է ունեցել տարածաշրջանի ճարտարապետության վրա։
Գեղարդի վանք։ Այն ունի մի քանի ժայռափոր դամբարաններ՝ կառուցված հայ միջնադարյան ճարտարապետության գագաթնակետին։ Համալիրը շրջապատված է ժայռերով։
Զարմանահրաշ արշավներ եւ բնություն
Եթե դուք սիրում եք բնությունը, ապա Հայաստանը շատ բան ունի առաջարկելու՝ ներառյալ արշավը, թրեքինգը, քայլարշավները, պարապլաներային թռիչքը: Սակայն, եթե ձմռանը գաք Հայաստան, ապա կարող եք վայելել Ձեր հանգիստը դրսում՝ դահուկներով սահելով Ծաղկաձորում, որը ոչնչով չի զիջում Եվրոպայի հայտնի լեռնադահուկային հանգստավայրերին։
Սեւանա լիճ
Հրաշալի Սեւանա լիճը, որը տեղացիները հաճախ անվանում են «Հայկական ծով», անհնար է չնկատել: Դուք կարող եք նստել ափին եւ զգալ, որ ջրի մակերեսն ու երկինքը պատրաստվում են միաձուլվել։
Արարատ լեռ
Արարատն աստվածաշնչյան լեռ է, որը հիշատակվում է Աստվածաշնչում Մեծ ջրհեղեղի ժամանակ եւ համարվում է Նոյան տապանի հանգրվանի վայրը։ Ըստ հայկական լեգենդների՝ Նոյը կանգ է առել ու ընտանիքի հետ բնակություն հաստատել լեռան ստորոտում գտնվող հովտում։ Միայն տեսարանից շունչդ կտրվում է եւ մնայուն տպավորություն կթողնի:
Տպավորիչ հուշարձաններ
Հայաստանում մեծ թվով հուշարձաններ են գտնվում, որոնցից շատերն աներեւակայելի գեղեցիկ են: Մայր Հայաստան հուշարձանն ամենահայտնիներից է։
Արարատ կոնյակ
Մինչ հայկական կոնյակն արտադրվում է մեծ թվով թորման արտադրամասերում եւ արտահանվում այլ երկրներ՝ ի լրումն տեղական սպառման, դժվար է գտնել Արարատ կոնյակին գերազանցող մեկը։ Արարատն իր կոնյակը հնեցնելու համար օգտագործում է միայն տեղական հայկական կաղնին, սակայն իրական գաղտնիքը Հայաստանի ջրի ու հողի մեջ է։
Հայկական գինի
Հայաստանը հայտնի է ոչ միայն իր կոնյակով. այստեղ կան նաեւ մի քանի հայտնի ու համեղ գինիներ: Հայերը դարեր շարունակ խաղող են աճեցնում եւ տարբեր գինիներ են արտադրում: Փաստորեն, հայկական քարանձավում հայտնաբերվել է աշխարհի ամենահին հայտնի Արենի գինեգործարանը։ Գործում է նույն անունով հայտնի գինեգործարան։
Մաքուր ջուր
Հայաստանում ջուրն առանձնահատուկ տարր է։ Համեղ է եւ մաքուր: Բոլորին հետաքրքրում է, թե ինչու է այս ջուրն ավելի թարմ ու լավը, քան աշխարհի ցանկացած այլ ջուր: Դե, դա նրանից է, որ հայկական ջուրը գալիս է ամենաբարձր լեռներից։
Համեղ մրգեր
Եթե դու քաղցրակեր ես, ուրեմն Հայաստանը քեզ համար դրախտ կդառնա։ Դուք կգտնեք զարմանալի մրգեր, այդ թվում՝ նուռ, ծիրան, թուզ, խնձոր, խաղող եւ այլն: Եթե դուք այցելում եք երկիր ամառվա սկզբին, ապա անպայման պետք է լինեն հատապտուղներ, ինչպիսիք են ելակը, ազնվամորին, թութը եւ այլն: Այնուամենայնիվ, եթե դուք ամենաքաղցր եւ հյութալի խաղողի սիրահար եք, ապա անպայման եկեք այստեղ աշնանը։
Հայկական հաց
Հայերը սիրում են իրենց հացը։ Սեղանին առանց հացի հայ ընտանիքի հազվադեպ ես հանդիպում։ Անկախ նրանից, թե դա նախաճաշ է, ճաշ կամ ընթրիք, հացը պետք է լինի ձեր սեղանին:
Ավելի մանրամասն՝ news.am