Համաշխարհային գիտությունը բախվել է հերթական տհաճ երևույթի՝ խնդիրն այն է, որ մարդու մարմնում ապրող բակտերիաները հեշտությամբ հարմարվում են ամենաէքստրեմալ պայմաններին։ Օրինակ՝ դրանք իրենց հիանալի են զգում Էվերեստի գագաթին, որտեղ գրեթե միշտ սառնամանիք է, արեգակնային ճառագայթումը բավականին հզոր է և առկա են ուժեղ քամիներ։ Նման պայմանները պետք է սպանեն ցանկացած կյանքի ձև, սակայն ամերիկացի գիտնականներն այստեղ զարմանալի քանակությամբ բարգավաճող բակտերիաներ են հայտնաբերել:
Գենետիկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Էվերեստի վրա հայտնաբերված Staphylococcus և Streptococcus տեսակի բակտերիաները այդ միջավայրում են հայտնվել մարդուց՝ թքի, քրտինքի և հազի միջոցով։ Մարդկանց տաք և խոնավ մարմիններում հարմարված բակտերիաները, գրեթե իդեալական հարմարվել են լեռան սառը և քամոտ լանջերին։
Ամենից շատ գիտնականների ուշադրությունը գրավում է ոչ թե Էվերեստի վրա միկրոբների առկայությունը, այլ այն, որ մարդիկ են դրանք այնտեղ տարել։ Սա նշանակում է ռիսկերի ավելացում նոր տարածքների յուրացման ժամանակ, ինչպիսիք են օրինակ Երկիր մոլորակի այն տարածքները, որտեղ դեռևս մարդու ոտք չի հասել, կամ այլ մոլորակները: Եթե բակտերիաները այդքան հեշտությամբ կարողացել են գոյատևել Էվերեստի սառցե դժոխքում, դրանք կարող են աղտոտել ցանկացած տարածք, եթե այնտեղ հայտնվի նույնիսկ մեկ մարդ:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը