Սյուրռեալիստական ​​«կաթող» ժամացույցները հայտնիների շրջանում կուլտային են դարձել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սյուրռեալիստական ​​«կաթող» ժամացույցները հայտնիների շրջանում կուլտային են դարձել

Կոլեկցիոներների ու աստղերի՝ Ջեյ Զիից մինչեւ Քիմ Քարդաշյան, շրջանում մեծ պահանջարկ ունեցող Cartier Crash ժամացույցները դարձել են շքեղության շուկայում դարձել են ամենաանսովոր իրերից մեկը։ Դրանց յուրօրինակ ձեւն ավելի շատ նման է Սալվադոր Դալիի հալչող սյուրռեալիստական​, քան հայտնիների ժամացույցներին:

часы.jpg (22 KB)

Crash-ի ծագման պատմությունն ապոկրիֆական է՝ նույնքան անսովոր, որքան դրանց դեֆորմացված ասիմետրիկ պատյանը:

Լեգենդն ասում է, որ 1967 թվականին հաճախորդը գնացել է Նյու Բոնդ փողոցում գտնվող Cartier London բուտիկ ՝ վերանորոգելու ավտովթարից վնասված ժամացույցը: Պատմությունն ասում է, որ վթարի կրակոտ շոգը հալեցրել է դրա երբեմնի օվալաձեւ պատյանը: Ժան-Ժակ Կարտիեն՝ հիմնադիր Լուի-Ֆրանսուա Կարտիեի ծոռը, «այնքան է հիացել ձեւով, որ որոշել է կրկնօրինակել այն», – CNN-ի հետ կիսված մարքեթինգային նյութերում պնդում է ընկերությունը:

часы2.jpg (79 KB)

Սակայն քչերն են հավատում այս պատմությանը, հատկապես Ժան-Ժակի թոռնուհի Ֆրանչեսկա Կարտիե Բրիկելը, ում պատմությունն ավելի անմիջական է: 2019 թվականի իր Cartier գրքում նա գրել է, որ իր պապը եւ դիզայներ Ռուպերտ Էմերսոնն ադապտացրել է արդեն հանրաճանաչ Cartier Maxi Oval մոդելը հավատարիմ հաճախորդների համար, որոնց յուրահատուկ, ինչպես նաեւ հատուկ ձեւավորված ժամացույցներ են հարկավոր: Նրանք հասկացել են, որ մետաղյա պատյանը կարող է այնպիսի տեսք ունենալ, ասես, «ասես վթարի է ենթարկվել»՝ «ծայրերը մի կետում սեղմելով եւ մեջտեղում կորություն կազմելով», – ավելացրել է նա:

Շքեղ ժամացույցների Hodinkee կայքի հիմնադիր Բենջամին Քլայմերի խոսքերով՝ անկախ Crash-ի ծագումից, այս առասպելը միայն ավելացրել է դրա մշակութային ժառանգությունը:

часы3.jpg (36 KB)

Ենթադրվում է, որ առաջին արտադրության ընթացքում թողարկվել են մոտավորապես մեկ տասնյակ ժամացույցներ: Crash-ի անկանոն ձեւը դրանց աշխատատար էր դարձնում, եւ Cartier-ի ֆիրմային հռոմեական թվերն ու սրի տեսքով ձեւավորված սլաքները դժվար ընթեռնելի էին:

«Առաջին Crash ժամացույցները մեծ գլխացավանք էին պատճառում», – Բրիկելը մեջբերում է իր պապի խոսքերը։ «Տեսնում եք, այս ամենը շատ լավ է արված գեղեցիկ դիզայնով, բայց ժամացույցը պետք է նաեւ ցույց տա ժամանակը: Եվ քանի որ թվացույցը սխալ էր, համարները ստանդարտ տեղերում չէին»։

Ենթադրվում է, որ Crash-ի առաջին մոդելը վաճառվել է մոտ 1000 դոլարով (մոտ 9000 դոլար այսօրվա փողով): Սակայն վերջին տարիներին մոդելը թանկացել է վերավաճառքի շուկայում:

2021 թվականին Ժնեւի Sotheby’s աճուրդում 1970 թվականի մոդելը վաճառվել է ավելի քան 806,000 շվեյցարական ֆրանկով (908,000 դոլար), ինչը ռեկորդային է այս մոդելի համար: Մեկ տարի էլ չանցած, 1967 թվականի բացառիկ հազվագյուտ բնօրինակը կրկին ռեկորդ է սահմանել, երբ վաճառվել է ավելի քան 1,65 միլիոն դոլարով Loupe ժամացույցների առցանց աճուրդում:

Ըստ Լոնդոնի Sotheby’s-ի ժամացույցների մասնագետ Թոմ Հիփի, այս աստղաբաշխական գները մասամբ կարող են բացատրվել կոլեկցիոներների շուկայում մոդելի սակավությամբ: Թեեւ Cartier-ը չի հայտնում արտադրված ապրանքների ընդհանուր թիվը, փորձագետները կարծում են, որ դրանք հարյուրավոր են, ոչ թե հազարներավոր։ Դրանք գոյություն ունեն «անչափելի փոքր քանակությամբ»:

2018թ․-ին Cartier-ը թողարկեց երկու նոր սահմանափակ թողարկման Crash մոդելներ՝ մեկը 18K դեղին ոսկյա պատյանով, իսկ մյուսը՝ ադամանդապատված սպիտակ ոսկյա պատյանով: Դրանց գինը խելամիտ էր՝ համապատասխանաբար 27,000 եւ 65,000 եվրո, չնայած Հիփն ասել է, որ դրանք հիմնականում նախատեսված էին Cartier-ի «բարձրակարգ հաճախորդների» համար։

часы1.jpg (26 KB)

Հիփը հիշում է, որ խոսել է դիլերների հետ, ովքեր 10 տարի առաջ մերժել են Crashes-ը գնելու հնարավորությունը մոտ 60,000 ֆունտ ստեռլինգով (այժմ մոտ 65,000 դոլար), չնայած նրանք այժմ դրանք վաճառում են շատ անգամ ավելի թանկ գնով: Միեւնույն ժամանակ, Քլայմերն ասել է, որ կոլեկցիոներների շրջանում թեեւ 2016թ․-ին կամ 2017թ․-ին տեսել է հետաքրքրության վերածնունդ, Crash-ը «շատ պահանջված չէր» նույնիսկ հինգ տարի առաջ:

Նա նշել է, որ շրջադարձային պահը տեղի է ունեցել 2018 թվականին, երբ Քանյե Ուեսթին այդ ժամացույցով տեսել են Դեւիդ Լեթերմանի Netflix-ի հատուկ շոուի ժամանակ:

news.am