Համեմունքներ, որոնք կարող են նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Համեմունքներ, որոնք կարող են նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը

Արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորում է ինսուլինը։ Դրա ազդեցության մեխանիզմի խանգարումները հանգեցնում են տարբեր հիվանդությունների առաջացման։ Mirkrasoty.life կայքը գրում է, որ արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու գործում կարող են օգնության հասնել համեմունքները։

Դարչին

 Գոյություն ունեն հետազոտություններ, որոնց ադյունքների համաձայն՝ արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար հարկավոր է օրվա ընթացքում 1 գդալ դարչին օգտագործել։

Մեխակ

Պարունակում է հակաօքսիդանտներ, մի շարք օգտակար հատկություններ ունի, կարող է հանգստացնել բորբոքումները, ցավերը, նյութափոխանակության հետ կապված խնդիրները։ Մեխակի յուղը կարելի է օգտագործել ատամի, գլխացավի, հազի դեպքում։

Օրեգանո

Օրեգանոն հաճելի համ է հաղորդում ճաշատեսակներին, համարվում է լավագույն միջոցներից մեկը բակտերիալ վարակների դեպքում։

Եղեսպակ

Ըստ որոշ հետազոտությունների արդյունքների՝ քաղցած վիճակում եղեսպակի թուրմ խմող դիաբետիկների շրջանում արյան մեջ շաքարի մակարդակը նվազում է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը