Թեեւ ֆիզիկական վարժությունները խորհուրդ տրվում են նիհարելու համար, բայց դրանք կարող են դժվար լինել երկար ժամանակ դրանցով զբաղվելու համար։
Որոշ հետազոտողներ, սակայն, պարզել են, որ պարերը կարող են ավելի արդյունավետ լինել նիհարելու համար։ Ինչպես ֆիզիկական ակտիվությունը, պարերը, որպես կանոն, ավելի շատ բավականություն են պատճառում, քան սովորական ֆիզիկական վարժությունները, եւ անգամ կարող են դառնալ սոցիալական փոխգործակցության վայր։
Վերջերս կատարված մետա-անալիզը, որում գնահատվել են 10 հետազոտությունների արդյունքում ստացված ապացույցները հօգուտ պարերի, հանգեցրել է այսպիսի եզրահանգման։
Պարերի մասին հոդվածը հրապարակվել է PLOS ONE ամսագրում։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մշտապես պարերով զբաղվող մարդկանց մոտ նկատվում է մարմնի զանգվածի ինդեքսի, իրանի պարագծի, օրգանիզմում ճարպի տոկոսային պարունակության եւ կորցրած կիլոգրամների բարելավում այն մարդկանց համեմատ, ովքեր չեն պարում։
Հետազոտությունում ներգրավվել են բազմաթիվ պարային ձեւեր, ներառյալ ստեպ-աերոբիկան, չիրլիդինգը, կրեատիվ պարերը, զումբան, բհանգրան, ավանդական պարերը, պարային տեսախաղերը, կադրիլը, պարզեցված պարը եւ աերոբային ֆիթնես-պարը։
Պարային պարապմունքների տեւողությունը կազմել է 40-90 րոպե։ Բոլոր հետազոտությունները տեւել են 4 շաբաթից ոչ պակաս, մեծամասնությունը՝ 3 ամիս, երբեմն՝ մեկ տարի։
Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ վարժությունների ցանկացած հաջող ծրագրի բանալին այն պահպանելն է սկսելու որոշման կայացումից հետո, եւ պարերը կարող են առաջարկել բավական զվարճալի արժեքներ, որպեսզի դա ավելի հավանական դարձնեն։