Թուրքիայում այժմ դժվարին եւ ճգնաժամային իրավիճակ է ստեղծված: «Ի՞նչ ապագա ունի հայ-թուրքական երկխոսությունը Թուրքիայի, Հայաստանի և Ֆրանսիայի հայկական սփյուռքի դիտանկյունից» թեմայով կազմակերպված քննարկման շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Ստամբուլի Կուլտուր համալսարանի դասախոս, քաղաքագետ Ալի Բայրամօղլուն:
«Դժբախտաբար, պետք է ասեմ, որ շատ խցանված իրավիճակում ենք գտնվում, և ժողովրդավարության, սահմանների բացման, խոսքի ազատության մասին չենք կարող խոսել: Այդ լարվածության պատճառներից են Սիրիայի պատերազմը, ամռան հեղաշրջման փորձը, քրդական հարցը, որը քաղաքական էլիտայի համար վախեցնող հարց է»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ թուրք քաղաքագետը նշեց, որ այս հարցում նա դեմ է Թուրքիայի դիրքորոշմանը, և ընդգծեց, որ առաջին մտավորականներից, լրագրողներից է, ով բարձրաձայնել և գրել է այս մասին:
«Հայկական հարցը դիտարկվում է տարբեր մակարդակներում. առաջինը պետականն է, որը խցանված է, երկրորդը, որն առնչվում է ՀԿ-ների գործունեությանը, հասարակականն է, որն ակտիվացավ 2008 թվականից՝ Հրանտի Դինքի սպանությունից հետո, և այժմ սա ամենաակտիվ մակարդակն է, որում այս հարցը քննարկվում է»,-եզրափակեց Ալի Բայրամօղլին: