Բրազիլիայի Baia do Sancho լողափն աշխարհում լավագույնն է ճանաչվել TripAdvisor-ի վարկածով:
Այդ լողափը, որն ստացել է Travelers՚ Choice 2017 պարգևը, Ֆեռնանդու դի Նորոնյա կղզեխմբում է, որը գտնվում է Բրազիլիայի հյուսիսարևելյան ծովեզերքից 350 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես նշել են TripAdvisor-ում, Baia do Sancho-ում հանգստանալ կարելի է կլոր տարին:
25 հորիզոնականից բաղկացած վարկանիշում երկրորդ տեղը բաժին է հասել Գրեյս Բեյ ծոցում գտնվող լողափին Պրիվիդենսիալես կղզում, որը մտնում է Ատլանտյան օվկիանոսում Մեծ Բրիտանիայի Թերքս և Քայքոս անդրծովյան տարածքի կազմի մեջ: Եռյակը եզրափակել է Eagle Beach-ը Կարիբյան ծովի Արուբա կղզում: Չորրորդ հորիզոնականը բաժին է հասել Կուբայի Playa Paraiso լողափին, հինգերորդը՝ Siesta Beach-ին ֆլորիդայում (ԱՄՆ):
Թոփ տասնյակ են մտել Իսպանիայի, Մեքսիկայի, Անդամանյան կղզիների, Հունաստանի և Էկվադորի առափնյա գոտիները: Եվրոպայի վարկանիշի առաջատար է դարձել La Concha լողափն Իսպանիայի Բասկերի Երկրում: Ռուսաստանի հանգստի գոտիները երկու ցանկեր էլ չեն մտել:
Travelers՚ Choice մրցանակը շնորհվում է TripAdvisor-ի փորձագետների կողմից՝ զբոսաշրջության ծառայության կայքում ճանապարհորդների կարծիքների հիման վրա: