Աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկներն այն կարծիքին են, որ ճանապարհորդությունները նպաստում է անձնական կյանքում և աշխատանքում հաջողության հասնելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Booking.com-ը:
Ընկերության մասնագետների կողմից 20 պետությունների 15 հազար քաղաքացիների շրջանում անցկացված հարցման ընթացքում մասնակիցների 45 տոկոսը հայտարարել է, որ ճանապարհորդությունների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները օգնում են անձնական կյանքում և կարիերայում:
Այսպես, հարցման մասնակիցների 13 տոկոսը, ոգեշնչված ուղևորությունների տպավորություններից, նոր աշխատանք է գտել, մոտավորապես նույնքան զբոսաշրջիկներ Էլ լավացրել են իրենց հարաբերությունները զուգընկերների հետ: Հարցվածների ևս 21 տոկոսը փոխել է բնակության վայրը:
Զբոսաշրջիկների 65 տոկոսի խոսքով՝ նոր երկիր կամ քաղաք այցելելն օգնում է իրենց բարձրացնել ինքնավստահությունը: Հարցման մասնակիցները նաև կարծիք են հայտնել, որ տարբեր վայրեր այցելած մարդիկ ավելի հետաքրքիր են նրանցից, ովքեր քիչ են ճանապարհորդում: Այսպես է կարծում 61 տոկոսը:
2016 թվականի նոյեմբերին անցկացված համանման հարցման ընթացքում դրա մասնակիցները պատմել էին, որ ճանապարհորդություններն իրենց ավելի շատ ուրախություն են բերում, քան սերը, երեխաները, աշխատանքն ու նյութական բարիքները: